Արդարադատության
նախարարություն
ՀՀ ԲԴԽ
online training center
E-Court Platform
Էլեկտրոնային դատարանների պլատֆորմայի և դատավարական
գործնթացների մոդելավորման գործիքակազմի ուսումնական կենտրոն
About the platform
E-Court ուսումնական կենտրոնում կսովորեք սեմանտիկ տվյալների բազաներ, բիզնես պրոցեսների մոդելավորում, իրավական և իրավաբանական, փաստաբանական պրոցեսների մոդելավորում, web-սերվիսների հետ աշխատանք, վիզուալ web ինտերֆեյսների հետ աշխատանք, դատավարական պրոցեսների կառավարում։ Դրա համար ձեզ հարկավոր է web ծրագրավորման, html, css, javascript, php, sql ծրագրավորման լեզուների և c++ ծրագրավորման լեզվի բազային մակարդակի իմացություն։ Այս տեխնոլոգիաների թերի իմանալու դեպքում մենք կօգնենք, որպեսզի դուք լրացնեք դրանք։
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ներկայումս մշակվել է «էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակ», որը թույլ է տալիս առանձին-առանձին աշխատող համակարգերը միավորել մեկ միասնական տրամաբանության մեջ։ Ներկայումս ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց մասնակցությամբ քննվող քաղաքացիական գործերի շրջանակներում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված գործողությունները կատարում են թղթային եղանակով, որը պլանավորվում է ամբողջությամբ անցնել թվային տարբերակի, ինտեգրել այն «էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակին»։ Հարկ է նշել, որ ներկայումս ՀՀ-ում գործում է վճարման կարգադրությունների արձակման էլեկտրոնային համակարգ (cabinet.armlex.am), որը ՀՀ քաղաքացիներին և իրավաբանական անձանց թույլ է տալիս էլեկտրոնային եղանակով ներկայացնել վճարման կարգադրություններ արձակելու մասին դիմումներ, իսկ դատարաններին թույլ է տալիս էլեկտրոնային եղանակով քննել նման դիմումները և արձակել վճարման կարգադրություններ կամ մերժել դրանք: Սակայն ՀՀ-ում դեռևս առկա չէ էլեկտրոնային եղանակով քաղաքացիական գործերի հարուցումը, քննությունը, լուծումն ու բողոքարկումն ապահովող ներդրված էլեկտրոնային համակարգ։ ՀՀ կառավարության «ՀՀ Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշմամբ հաստատված N4 հավելվածով նախատեսվում է կատարել արդարադատության ոլորտի թվայնացմանն ուղղված մի շարք գործողություններ, այդ թվում՝ էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի ստեղծում, դատավորների միջև գործերի բաշխման համակարգի արդիականացում, դատական վիճակագրության հավաքագրման համակարգի արդիականացում, էլեկտրոնային սնանկության հարթակի ստեղծում և այլն։ Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ անհրաժեշտ է մշակել էլեկտրոնային համակարգ, որը կապահովի քաղաքացիական գործերի էլեկտրոնային եղանակով հարուցումը, քննությունը, լուծումն ու բողոքարկումը, ինչպես նաև դատավարական գործողությունների հետ կապված դատարանի կողմից արդյունավետ կառավարման հնարավորությունները՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և այլ կիրառելի իրավական ակտերի։ Ակնկալվող էլեկտրոնային համակարգի շահառուներն են՝ 1) ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը և դատական դեպարտամենտը, 2) ՀՀ դատական համակարգը և դատավորները, 3) ՀՀ արդարադատության նախարարությունը, 4) ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, 5) ֆիզիկական և իրավաբանական անձինք (այդ թվում՝ փաստաբաններ, փորձագետներ, թարգմանիչներ, սնանկության կառավարիչներ և արտոնագրված հաշտարարներ), 6) ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները։ «էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի» ճարտարապետության հիմքում ընկած է արդարադատության դաշտում գործող կազմակերպությունների ERP կառավարման կենտրոնների փոխկապակցումը և համահունչ աշխատանքի ապահովումը մեկ միասնական իրավական հարթակում։ ERP կազմակերպությունների միասնական պլանավորման կառավարման համակարգերը այսօր բարձր կարևորություն և լայն կիրառություն ունեն ամբողջ աշխարհում: Դեռևս 1980-ականների վերջերին IBM ընկերության ներկայացուցիչները ֆորումներիում սկսել էին օգտագրծել Business Intelligence(BI) Server-ի հասկացողությունը և սկսել էին կառուցել և շուկային առաջարկել BI համակարգեր: BI Server-ը` բիզնես ինտելեկտուալ սերվեր է, որը հանդիսանում է ընկերության արհեստական ուղեղը, իրար է կապում ընկերությունում ներդրված բոլոր համակարգերը մեկ միասնական համակարգի մեջ, ընկերության բոլոր գործընթացները կառավարվում են BI Server-ի միջոցով, ընկերության կողմից օգտագործվող բոլոր գործիքային միջոցները փոխկապակցված են BI Server-ի հետ, իրենց աշխատանքային խնդիրների մասին տեղեկատվություն են վերցնում BI Server-ից, ինչպես նաև իրենց կատարած աշխատանքների մասին տեղեկատվություն են տալիս BI Server-ին: Սա էր այսպես կոչված BI Server-ի կոնցեպցիան, որը ժամանակակից աշխարհում արդեն դարձել է իրականություն, իսկ այսպիսի կառավարման համակարգերը կոչվում են Enterprice Resource Planing Systems կամ հակիրճ՝ ERP:

ERP համակարգերը իրականացնում են հետևյալ հիմնական ֆունկցիոնալ գործառույթները՝
⦁ Enterprice Management - կառուցում և կառավարում են՝ ընկերության կառուցվածքները, ստորաբաժանումները, հաստիքացուցակները, բիզնես միավորները, աշխատանքային տարածքները և այլն,
⦁ Resource Management - ռեսուրսների կառավարում, անձնակազմ, նյութական ոչ նյութական միջոցներ, ունեցվածք, գործիքային միջոցներ և այլն,
⦁ Planing&Management - պլանավորում, պրոյեկտի պլանավորում (աշխատանքների պլանավորում, բյուջե նախահաշիվ), հիմնական միջոցների սպասարկման պլանավորում, ձեռքբերումների պլանավորում և այլն,
⦁ Business Process Modeling – բիզնես գործընթացների մոդելավորում և կառավարում,
⦁ Smart Contract Management – գործարքներ, պայմանագրեր և իրավական այլ կարգավորումների կառավարում:
ՀՀ Ընկերությունների ERP-ները “Smart Contract” գործիքակազմերի օգնությամբ ինտեգրվում են «էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի» հետ։ ERP տերմինը ասոցացվում է նաև “մեկ միասնական համակարգ” հասկացողության հետ՝ ինտեգրացիա ընկերության բոլոր back-office-ի և front-office-ի համակարգերը մեկի մեջ: Որպես կանոն ERP համակարգերի մեջ կան նաև Enterprice Application Integration (EAI) համակարգեր, որոնց գործառույթն է ոչ թե տրամադրել ֆունկցիաներ, այլ ապահովել համակարգերի ինտեգրացիան: «Էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի» դեպքում մենք տրամադրում ենք գործիքակազմ, որը թույլ է տալիս “Smart Contract” հասկացությունը օգտագործել որպես կապակցող օղակ, ինչպես նաև հիմք վերցնելով “Aspect Oriented Programming” մոտեցումները, ՀՀ գործող բոլոր կազմակերպությունների ERP համակարգերը միավորել իրավական տեսանկյունից մեկ միասնական դաշտում։ «Էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի» համար որպես հիմք ենք վերցվել BARL-ERP հարթակի ծրագրավորման միջավայր համակարգը, որը թույլ է տալիս օգտվելով արդեն իսկ կառուցած մի խումբ բիզնես ծրագրավորման գործիքային միջոցներից, “Smart Contract Management” մոդուլը ավելի հեշտությամբ տեղայնացնել, վերակառուցել և ինտեգրել ERP համակարգ։ “Smart Contract Management” մոդուլը հեշտությամբ ինտեգրվում է Enterprice Application Integration (EAI) բիզնես գործառույթներ գոյություն ունեցող այլ համակարգերի հետ: BARL-ERP միջավայրը տրամադրում է երկու մակարդակի ծրագրային գործիքային միջոցներ, որոնք են՝ օբյեկտ-ռելյացիոն և բիզնես մակարդակները: BARL-ERP միջավայրում BARL մշակը նախագծում է տվյալների բազաներ, կառուցում բիզնես տրամաբանություններ և օգտվում BARL գործիքներից:
Click to download


    

Հիմնական Ֆունկցիոնալ մոդուլները